Արցախում կանխիկ գումարի խնդիր է առաջացել
Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումից հետո Հանրապետությունում
կանխիկ գումարի խնդիր է առաջացել։ Երեկ ԱՀ Ֆինանսների նախարարությունը, կրկին բարձրաձայնելով
առաջացած խնդիրը, սահմանել է քարտից գումար կանխիկացնելու առավելագույն
չափ՝ 50000 դրամ։
Բնակիչները տան վարձը, կոմունալ վճարումները, առօրյա գնումները կատարելու համար
պետք է մի քանի օր բանկոմատի դիմաց հերթ կանգնեն ու 50000-ական գումար կանխիկացնելով՝
նշված հարցերը կարգավորեն։
Մանրամասները` տեսանյութում։