
Ալիևի նախկին փեսան փակում է իր ռեստորանները Մոսկվայում
Մոսկվայի Авиапарк առևտրի կենտրոնում փակվել են Էմին Աղալարովի Forte Bello, Zafferano և «Эдоко» ռեստորանները՝ AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու ծրագրերի պատճառով. ТАСС-ին հայտնել է Agalarov Development ընկերության մամուլի ծառայությունից։
«AgalarovRest-ի ներկայիս ռազմավարության շրջանակում ընկերությունն առևտրի կենտրոններում տեղակայված օբյեկտներից իր ուշադրությունը տեղափոխում է անկախ նախագծերի վրա»,- հայտնել են ընկերությունից։
Ըստ NF Group-ի՝ մանրածախ անշարժ գույքի բաժնի տարածաշրջանային տնօրեն Եվգենյա Խակբերդիևայի՝ Էմին Աղալարովի ռեստորանները փակվել են ոչ միայն Авиапарк-ում, այլև այլ վայրերում։
Հիշեցնենք, որ հայտնի երգիչ Էմին Աղալարովը ամուսնացած է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ։ Զույգը ամուսնալուծվել է 2015 թվականին։