ABCMEDIA
Կառավարության շենքի մոտ բախում է տեղի ունենում ազատամարտիկների և ոստիկանների միջև

Կառավարության շենքի մոտ բախում է տեղի ունենում ազատամարտիկների և ոստիկանների միջև

Այս պահին բախում է տեղի ունենում Կառավարության շենքի մոտ։ Առավոտվանից ակցիա
իրականացնող ազատամարտիկները փակել էին Հրապարակից Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը,
որից հետո ոստիկանները բռնի ուժ կիրառելով փորձում էին բացել այն։ Նշենք, որ ակցիայի
մասնակիցները փողոցը փակել էին, որպեսզի մեքենա գտնեն, որով կհասնեն Կոռնիձոր՝ ի աջակցություն
Արցախի։

Բախման հետևանքով մի քանի մասնակիցներ ուշագնաց են եղել։

«Սպասում ենք տրանսպորտին, որ շարժվենք Կոռնիձոր, որտեղ սկսելու ենք մեր պատերազմը»
, – լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Խաչակիրներ» ՀԿ-ի նախագահ Սարգիս Պողոսյանը։

Կառավարության շենքի դիմաց շարունակվում  են
ոստիկանական մեծ ուժեր կուտակվել։ Չնայած նրան, որ ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին
ակցիայի մասնակիցներից մի քանիսին, միևնույնն է ակցիան շարունակվում է։ Հիշեցնենք,
որ այսօր առավոտվանից մի շարք քաղաքացիներ ազատամարտիկների հետ միասին ակցիա են իրականացնում
Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով բացել Բերձորի միջանցքը։