ABCMEDIA
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները
շնորհավորել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում
ընտրվելու կապակցությամբ։

«Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի
նախագահ

Մեծարգո
պարոն Դավիթ Իշխանյանին

Ողջունում
ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի
Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու
առթիվ։

Արժևորելով
Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ
նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և
Արցախի ժողովրդին։

Համոզված
ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք
եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար
մղվող պայքարին», – ասված է «Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձում։

«Պատիվ ունեմ» խմբակցության շնորհավորական ուղերձում ասվում է․

«ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.

     Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ
իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր և պատասխանատու
պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

     Ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային
Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին, 
դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։ Ստեղծված իրավիճակում ազգային
կարող և առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունի

     Վստահ է, որ Արցախի Հանրապետության
Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետևողական աշխատանք է տանելու Արցախի
ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ և պատրաստ է շարունակել կուսակցական ու
խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին»։

Ավելի վաղ Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
շնորհավորել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։