Էստոնիայի դեսպանը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը
Հայաստանում և Վրաստանում Էստոնիայի դեսպան Ռիինա Կալյուրանդը այսօր՝ օգոստոսի 8-ին Ջերմուկում միացել է ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար, տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության թվիթերյան միկրոբլոգից։
«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում եւ Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիինա Կալյուրանդին:
Ներկա իրավիճակի մասին ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար», – ասված է հաղորդագրության մեջ։