ABCMEDIA
Էստոնիայի դեսպանը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Էստոնիայի դեսպանը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությանը

Հայաստանում և Վրաստանում Էստոնիայի դեսպան Ռիինա Կալյուրանդը այսօր՝ օգոստոսի 8-ին  Ջերմուկում միացել է ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար, տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության թվիթերյան միկրոբլոգից։

«Ուրախ էինք այսօր ընդունել Վրաստանում եւ Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռիինա Կալյուրանդին: 

Ներկա իրավիճակի մասին ճեպազրույցից հետո դեսպանն էստոնացի դիտորդի ուղեկցությամբ միացել է Ջերմուկում ԵՄ առաքելության պարեկին՝ տեղում զարգացումներին ծանոթանալու համար», – ասված է հաղորդագրության մեջ։