ABCMEDIA
Արցախի ճանապարհը բացելու պահանջով ակցիայի մասնակիցները Կառավարության մոտ ճանապարհ են փակել

Արցախի ճանապարհը բացելու պահանջով ակցիայի մասնակիցները Կառավարության մոտ ճանապարհ են փակել

Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնողները փակել են Հանրապետության
Հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին մի
խումբ ազատամարտիկներ և պահանջում էին բացել Բերձորի միջանցքը։ Վերջիններս մի քանի
ժամ ժամանակ էին տվել Կառավարությանը, որից հետո պատրաստվում էին իրենք դիմել լուրջ
գործողությունների։

«Եթե Արցախը փակ է, արցախցին սոված է, ուրեմն մենք էլ բոլոր ճանապարհներն
ենք փակելու, դուք էլ սոված մնացեք»,-այս մասին ակցիայի ժամանակ հայտարարեց «Խաչակիրներ»
ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ցուցարարները մինչև 18։00-ն ժամանակ են տվել՝ Լաչինի
միջանցքը բացելու և Արցախ սնունդ հասցնելու համար, նրանք նշել են, որ հակառակ դեպքում
իրենք ուժով կբացեն ճանապարհը։