14 Սեպ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ռուսական շուկա գինի մատակարարող խոշորագույն արտահանողների տասնյակում է

Հայաստանը ռուսական շուկա գինի մատակարարող խոշորագույն արտահանողների տասնյակում է

Ռուսաստանը 2025 թվականի առաջին կեսին կրճատել է արտասահմանյան գինու ներմուծումը մեկ երրորդով․ Գերմանիան դուրս է մնացել խոշոր մատակարարների հնգյակից. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։

Ըստ աղբյուրի՝ տարվա առաջին վեց ամսում արտասահմանյան մատակարարները Ռուսաստանի շուկայում գինու վաճառքից ստացել են 304,5 միլիոն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 433,8 միլիոն դոլար։

Առաջին տեղում շարունակում է մնալ Իտալիան, թեև նրա մատակարարումները նվազել են ավելի քան մեկ երրորդով՝ հասնելով 83,3 միլիոն դոլարի։ Քիչ զիջելով՝ երկրորդ տեղում է Վրաստանը, որտեղից ներմուծումը նույնպես նվազել է մոտ մեկ երրորդով և կազմել 72,8 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է Լատվիան՝ մատակարարումները կրճատելով մեկ քառորդով՝ մինչև 47,7 միլիոն դոլար։

Չորրորդ տեղում է Լեհաստանը, որի գինու վաճառքը, հակառակը, աճել է մոտ 3%-ով՝ հասնելով 31,3 միլիոն դոլարի։ Չնայած մոտ 18% նվազմանը՝ Պորտուգալիան կարողացել է զբաղեցնել հինգերորդ տեղը՝ 15,4 միլիոն դոլարի արտահանմամբ։ Դա պայմանավորված է Գերմանիայի մատակարարումների կտրուկ նվազմամբ 2,2 անգամ՝ մինչև 8,8 միլիոն դոլար, ինչի հետևանքով այն հինգերոր տեղից հայտնվել է յոթերորդ տեղում։ Վեցերորդ հորիզոնականում  գտնվող Չիլին, հակառակը, ավելացրել է մատակարարումները՝ մեկ հինգերորդով, մինչև 12,2 միլիոն դոլար։

Ռուսաստանի գինու հիմնական մատակարարների տասնյակում ընդգրկվել են նաև Լիտվան (6,7 միլիոն դոլար), Իսպանիան (6,4 միլիոն) և Հայաստանը (4,3 միլիոն)։

 

 

Ռազմագերիներ