ABCMEDIA
Ռաշիդ Բեգլարյանի ընտանիքը նրանից որևէ տեղեկություն չունի, անգամ Ադրբեջանի ՄԻՊ-ի հրապարակած նկարից տեղյակ չէ

Ռաշիդ Բեգլարյանի ընտանիքը նրանից որևէ տեղեկություն չունի, անգամ Ադրբեջանի ՄԻՊ-ի հրապարակած նկարից տեղյակ չէ

Ադրբեջանի ՄԻՊ֊ը տեղեկություն էր տարածել, որ այցելել է օգոստոսի 1֊ին Շուշիի շրջանում գերի ընկած Ռաշիդ Բեգլարյանին։

Ռաշիդ Բեգլարյանի որդին՝ Արմեն Բեգլարյանը ABC Media-ի զրույցում նշեց, որ այս ընթացքում ո’չ ուղիղ, ո’չ միջնորդավորված կապ չեն հաստատել իրենց հոր հետ։

«Արցախի ՄԻՊ֊ից էլ ասում են դեռ տեղեկություն չկա, հենց լինի՝ Ձեզ կասենք անպայման։ Ես տեղյակ էլ չէի, որ տենց բան ա տարածվել, նոր ձեզանից եմ իմանում»,-ասաց Արմեն Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Հակարի կամրջից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ընտանիքին այսօր նրանից երկտող էր փոխանցվել Կարմիր Խաչի միջոցով։