17 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանական հանցավոր աշխարհում իշխանության համար պայքար մղող վրացի խմբավորումներին փոխարինել են հայկականները․ El País

Իսպանական հանցավոր աշխարհում իշխանության համար պայքար մղող վրացի խմբավորումներին փոխարինել են հայկականները․ El País

Իսպանիայի քրեական աշխարհի կառուցվածքում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ. վրացական մաֆիայի առաջնորդներին, որոնք երկար ժամանակ վերահսկում էին հանցավոր աշխարհը, փոխարինել են հայկական ծագում ունեցող անձանց կողմից ղեկավարվող խմբերը․ գրում է իսպանական El País թերթը։

Դատական հետաքննության համաձայն՝ փողերի լվացումից, զենքի ապօրինի շրջանառությունից և թմրանյութերի վաճառքից բացի՝ մաֆիան զբաղվել է նաև սպորտային մրցումների կեղծմամբ։

Հետաքննությունը սկսվել է 2016 թվականին Տերրասսա քաղաքում մաֆիայի երկու ենթադրյալ առաջնորդների սպանությունից հետո։ Պարզվել է, որ վերջին տասնամյակում վրացական մաֆիան կորցրել է իր ազդեցությունն՝ իր հիմնական դեմքերի բանտարկության և արտաքսման պատճառով։ Նրանց փոխարինել են հայկական հանցավոր խմբավորումները, որոնք իշխանության համար պայքար են մղում Կատալոնիայում և Վալենսիայում։ Հետաքննությանը մասնակցում է 241 կասկածյալ, այդ թվում՝ Հայաստանի նախկին հյուպատոսը։

2017-2018 թվականներին իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձերբակալվել էր ավելի քան 160 անձ, այդ թվում՝ վրացական մաֆիայի հայտնի «կնքահոր» եղբայր Կախաբեր Սուշանաշվիլին։ Դատավորը նշել է, որ վրացի հանցագործների «պլանավորված մեկուսացումը» հող է նախապատրաստել Բդո մականունով Արմենակ Բ.-ի գլխավորած հայկական խմբավորումների առաջացման համար, որը լայն կապեր ուներ նախկին ԽՍՀՄ քրեական աշխարհում։

Ռազմագերիներ