ABCMEDIA
Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի ամենաբարձր թույլատրելի գները

Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի ամենաբարձր թույլատրելի գները

Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովը վերանայել է միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ
իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ 07.08.2023թ. դրությամբ: 

Լոլիկի առավելագույն գին է սահմանվել 700 դրամը, չերրի տեսակը՝
1000 դրամ, վարունգ՝ 500 դրամ, նազրվան՝ 650 դրամ, բիբար 700 դրամ, խաղող 1200 դրամ։