
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի օկուպացված Ակնա
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ժամանել է Բաքու։
Մարթա Կոսը կծանոթանա օկուպացված Ակնայում ականազերծման աշխատանքներին։
«Մարթա Կոսի այցը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի կարևոր փուլի հետ և հնարավորություն կտա ներկայացնել ԵՄ միջտարածաշրջանային հարաբերությունների օրակարգը՝ որպես տարածաշրջանային զարգացման գործում կոնկրետ ներդրում», – գրում են ադրբռջանական ԶԼՄ-ները։
Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ Մարթա Կոսը կքննարկի ընդհանուր ռազմավարական շահերը, այդ թվում՝ էներգետիկային, տրանսպորտին և ականազերծման գործողություններին առնչվող հարցերը։
Եվրոպական հանձնակատարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Նա նաև կայցելի օկուպացված Ակնա, որտեղ կհանդիպի ականազերծման մասնագետների հետ։