
ԱՄՆ վիզան կթանկանա, Green card-ը կդառնա վճարովի. ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեսպանատուն դիմելիս
2025 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի բնակիչները, ովքեր դիմում են ԱՄՆ-ի B-1/B-2 (գործնական կամ տուրիստական) վիզայի համար, պետք է վճարեն 250 դոլար: Այս վճարը կգանձվի միայն այն դեպքում, եթե վիզան հաստատվի, և այն կավելանա ստանդարտ $185 դիմումավճարին, ինչի արդյունքում ընդհանուր գումարը կկազմի առնվազն $435, կախված անհատի դեպքից։ Այս փոփոխության մասին ԱՄՆ դեսպանատունն իրազեկել է՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին և ներկայացնելով վիզաների նոր պահանջները:
«DS-160 ձևաթուղթը լրացնելիս պարտադիր է նշել վերջին հինգ տարիների ընթացքում օգտագործված բոլոր սոցիալական մեդիայի հաշիվների անունները (բայց ոչ գաղտնաբառերը)։ Տարբեր վիզաների դեպքում այս պահանջը կարող է առավել կարևոր լինել. բաց սոցիալական էջերը հեշտացնում են հյուպատոսական աշխատակցի աշխատանքը՝ ցույց տալով դիմողի կապը հայրենիքի հետ, կայուն աշխատանքը և ընտանեկան կյանքը։ Այս փոփոխությունները կարող են սկզբում թվալ տեխնիկական մանրուքներ, սակայն իրականում դրանք ազդում են միլիոնավոր մարդկանց ճամփորդական և աշխատանքային ծրագրերի վրա, ստիպելով նոր մտածել ամեն քայլի, ամեն փաստաթղթի մասին և հստակ հասկանալ, որ ցանկացած անցում դեպի ԱՄՆ հիմա ավելի վճռական ու վերահսկվող է դարձել։ Նոր համակարգում յուրաքանչյուր դիմորդ պետք է անհատապես անցնի գրանցման գործընթացը՝ իր տվյալների փոխանցումն ապահովելու համար: Եթե նախկին համակարգում անձի օգտահաշվին կցված էին ընտանիքի անդամներ, ապա նոր համակարգում յուրաքանչյուրը պետք է ստեղծի իր հաշիվը», – հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
Նորություններ կան նաև հայտնի Green Card վիճակախաղի վերաբերյալ։ ԱՄՆ-ն Green Card վիճակախաղին մասնակցելու համար վճար է սահմանում։ Առաջին անգամ ներդրվում է 1 դոլար վճար՝ մեկ դիմումի համար. որոշումն ուժի մեջ է մտել երեկվանից։