22 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղը սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան

Վաղը սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ Սուրենյան

Սև ծովից մեր երկրին մոտենում է բավականին ակտիվ ցիկլոն. դրա ներթափանցումը Հայաստան կսկսվի այսօր ուշ երեկոյան ժամերին, իսկ տեղումնաբեր ամենաակտիվ գոտին կլինի վաղը՝ հետկեսօրյա ժամերին։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Այսօր գիշերն առանձին շրջաններում, վաղը ցերեկային ժամերին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026