
Նեթանյահուն ասել է, թե երբ ՑԱԽԱԼ-ը դուրս կգա Լիբանանի տարածքից
Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքը Լիբանանի հարավից, քանի դեռ չի ապահովել իր տարածքի անվտանգությունը․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կվերականգնենք անվտանգությունն ու բարգավաճումը [Իսրայելի] հյուսիսում․ դրա համար մենք պետք է պահպանենք Հարավային Լիբանանի անվտանգության գոտին և չպետք է դուրս գանք դրանից, քանի դեռ Իսրայելի անվտանգության կարիքները պահանջում են դա», – ասել է նա։
Նա կրկնել է իր պնդումը, թե Իսրայելը կարողացել է «կոտրել չարիքի առանցքը»՝ Իրանի գլխավորությամբ, որի մեջ, ըստ իսրայելական կողմի, մտնում են նաև «Հեզբոլլահն» ու ՀԱՄԱՍ-ը։


