
Դրոնային գրոհ Մոսկվայի վրա․ Զելենսկին հարձակումն անվանել է «արդարացի պատասխան»
Այսօր 17 մարդ է վիրավորվել Մոսկվայի մարզի վրա ավելի քան 190 անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման հետևանքով․ գրում է РИА Новости-ն՝ Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովին հղումով։
«Ժամը 12:00-ի դրությամբ վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 2 երեխա», – գրել է նա Telegram-ում։
Կոտելնիկի քաղաքում վիրավորվել է 9 մարդ, Ռամենսկոյեում՝ 3։ Լյուբերցիում, Սոլնեչնոգորսկում և Ձերժինսկիում վիրավորվել է 4 մարդ։
Ադրբեջանցի օլիգարխ Գոդ Նիսանովին պատկանող «Սադովոդ» առևտրի կենտրոնից մի տղամարդ նույնպես տուժել է ու հոսպիտալացվել։
Ներկայում 14 մարդ գտնվում է հիվանդանոցներում։ Մարզի ղեկավարը խոստացել է նրանց տրամադրել անհրաժեշտ աջակցություն։
Այսօր Ուկրաինայի զինված ուժերը սկսել են վերջին 2 տարվա ընթացքում իրենց ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ մի քանի անօդաչու թռչող սարք կարողացել է հասնել նավթավերամշակման գործարան, տարվում են հետևանքների վերացման աշխատանքներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս դրոնային հարձակումն անվանել է ռուսական հարձակումներին «արդարացի պատասխան»։ Նա այս մասին գրել է իր Telegram ալիքում։
«Սա մեր քաղաքներին և համայնքներին ուղղված ռուսական հարվածների արդարացի պատասխանն է», – ասվում է Զելենսկիի գրառման մեջ։


