18 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ

Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ

Արցախցի հասարակական, քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը հայտարարություն է տարածել.

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Ն. Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026