
Ինչո՞ւ էին պատգամավորներն իրենց հագուստին վարդագույն ժապավեն ամրացրել
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին մի քանի պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր, վերնազգեստին վարդագույն ժապավեն էին ամրացրել։ Այն, պարզվում է, խորհրդանշում է կրծքագեղձի դեմ պայքարը։
«Վարդագույն հոկտեմբեր». Հայաստանում մեկնարկած կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակի կապակցությամբ ժապավենները պատգամավորների՝ ԱԺ նիստերի դահլիճի աշխատասեղաններին էր դրել առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիրներին՝ քաղցկեղի դեմ պայքարին միանալու և վարդագույն ժապավենը վերնազգեստին ամրացնելու համար։


