18 Հնս
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խամենեին այլ կարծիք ուներ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ․ ի՞նչ է ասված գերագույն առաջնորդի ուղերձում

Խամենեին այլ կարծիք ուներ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ․ ի՞նչ է ասված գերագույն առաջնորդի ուղերձում

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է Իրանի ժողովրդին Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ։

Նա հայտարարել է, որ «սկզբունքորեն այլ կարծիք» ուներ համաձագրի վերաբերյալ, սակայն տվեց իր համաձայնությունը՝ հաշվի առնելով Մասուդ Փեզեշքիանի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի այլ անդամների հավաստիացումներն Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին։

«Սկզբունքորեն ես այլ կարծիք ունեի, սակայն հաշվի առնելով այն պարտավորությունը, որը ստանձնեցին հարգարժան նախագահը՝ որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ, և խորհրդի մյուս անդամները՝ Իրանի ժողովրդի և Դիմադրության ճակատի իրավունքների պաշտպանության վերաբերյալ, նաև գործընթացի համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու մասին նախագահի հայտարարությունը, ես համաձայնեցի», – մեջբերում է Խամենեիի խոսքը IRNA գործակալությունը:

Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ առաջիկա բանակցությունների անցկացումը չի նշանակելու թշնամու դիրքորոշման ընդունում, և Իսլամական Հանրապետությունում սպասելու են պարտավորությունների կատարմանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026