30 Հոկ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների․ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների․ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

Իտալիայում զանգվածային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Երկրի մի շարք քաղաքներում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառում է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ․ հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Ուրբաթ օրը երկրում միաժամանակ անցկացվել են հակապատերազմական երթեր և թանկացումների դեմ ուղղված բողոքի ցույցեր։ Միայն Հռոմում փողոցներ է դուրս եկել շուրջ 100 հազար մարդ։

«Il Fatto Quotidiano» պարբերականի հաղորդմամբ՝ Իտալիայի մայրաքաղաքում ցուցարարները լուսաձայնային միջոցներ են կիրառել Ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարության շենքի դիմացի հրապարակում։ Միլանում արգելափակվել է օղակաձև ավտոճանապարհը, որտեղ նույնպես պիրոտեխնիկա է կիրառվել։ Թուրինում ֆերմերները, ի նշան բողոքի, գոմաղբ են թափել տեղական վարչակազմի շենքի դիմաց։

«Il Giornale di Vicenza» տարածաշրջանային թերթի տվյալներով՝ Վիչենցայում ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բոլոնիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։ Վերջիններս ճեղքել են ոստիկանական պատնեշը, ինչից հետո բախումներ են սկսվել։

Բողոքի մասնակիցները հայտարարել են, որ բենզինը դարձել է շքեղության առարկա, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների գները եռապատկվել են։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ