29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատգամավորները ծեծել են միմյանց․ ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց ծեծկռտուքը

Պատգամավորները ծեծել են միմյանց․ ինչի՞ց և ինչպե՞ս սկսվեց ծեծկռտուքը

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց, որը վերածվել է քաշքշուկի և ծեծկռտուքի։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Չախոյանը խոսում էր ընդդիմության՝ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննադատությանը՝ հիշատակելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի որդու՝ «կանանց կարիքները բավարարող նախարարություն ստեղծելու» մասին արտահայտությունը։ Չախոյանի խոսքերին արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Լարվածությունը սրվեց, պատգամավորները սկսեցին քաշքշել միմյանց։ Բախման ընթացքում պատգամավորները բռունցքներով ու ոտքերով հարվածներ հասցրին միմյանց։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սկզբում պատգամավորներին հորդորեց վերադառնալ իրենց տեղերը և շարունակել նիստը,  ասաց, որ ընդմիջում չի հայտարարելու, բայց կրքերն ավելի են թեժացել։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն, օրինակ, փորձում էր ընդդիմադիր գործընկերներին հարվածել աթոռով։

Ընդմիջում է հայտարարվեց և անվտանգության աշխատակիցները դահլիճ եկան ուշացումով, երբ ծեծկռտուքն արդեն զանգվածային էր դարձել։ Ավելի ուշ ձեռնամարտը շարունակվեց նաև ԱԺ միջանցքներում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վնասվածքներ ստացած պատգամավորների թվում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանը։ Սայթաքել և ընկնելուց հետո իշխող ուժը հարվածներ է հասցրել նրան։

ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև նման բախում տեղի էր ունեցել նաև հոկտեմբերի 6-ի լիագումար նիստի ժամանակ։ Այդ միջադեպի ընթացքում պատգամավորները հարվածներ էին հասցրել միմյանց, իսկ բախումը դարձյալ տեղափոխվել էր խորհրդարանի միջանցք։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ