30 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ Shamshyan.com

Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ Shamshyan.com

Հոկտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Տաթև գյուղում դանակահարություն է տեղի ունեցել, որի հետևանքով ժամը 05։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արման Մ․-ն բուժօգնության է դիմել «Գորիս» բժշկական կենտրոն՝ «ձախ պարանոցային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սյունիքի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Տաթև գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում տեղի ունեցած խնջույքի ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզի 52-ամյա Ռաշիդ Ա․-ն դանակով հարվածել է Արման Մ․-ի պարանոցին՝ պատճառելով առերևույթ ծանր մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռաշիդ Ա․-ն նույն օրը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին։ Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ