
Ջրի մեջ սնդիկի առկայությունը նորմա՞լ է․ Ծավի ջրի հետքերով
Սեպտեմբերին Սյունիքի Ծավ գյուղի ջրի մի քանի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի սահմանը, ինչից հետո բնակիչներին հորդորել էին ջուրը չօգտագործել անգամ կենցաղային նպատակներով։ Մեկուկես ամիս անց Առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ Հայաստանում և արտերկրում կատարված նոր հետազոտություններով սնդիկն արդեն թույլատրելի սահմաններում է, և ջուրը կարելի է խմել։ Սակայն ո՛չ սեպտեմբերյան, ո՛չ վերջին հետազոտությունների դեպքում չի հրապարակվել սնդիկի կոնկրետ կոնցենտրացիան։ Որքա՞ն սնդիկ կար Ծավի ջրում, որքա՞ն կա հիմա, ի՞նչ փոխվեց մեկուկես ամսում և պարզվե՞լ է արդյոք աղտոտման աղբյուրը։


