29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանն այսօր քննեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը, որը ներկայացրել էր դատախազությունը, և որոշեց ևս 2 ամսով երկարաձգել այն։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին դատարան են տեղափոխել պատգարակով ու շտապօգնության մեքենայով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Գագիկ Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ Դրանից հետո Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ