
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստ
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը․ հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Նիստի ընթացքում Խորհրդի անդամները քննարկել են Խորհրդի հետագա աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական կարգավորումները»,- ասված է հայտարարության մեջ։


