29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել կամ ձեռքը բարձրացնել, որ խփի, այդ ձեռքը մենք կջարդենք ուղղակի։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք։ Ամեն ինչ ունի չափ ու սահման․ այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․

  • Ես դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ ՔՊ խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին։
  • Եթե որևէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։ Եթե մարդ կա, որ մտածում է՝ կարող է ԱԺ պատգամավորի հարվածել, էդ ձեռքը կջարդենք, շատ ուղիղ եմ ասում։ Պետք լինի՝ աթոռով էլ կջարդենք։
  • Նախկինում ես ասում էի, որ արտահերթ ընտրությունը գործիքներից մեկն է, բայց ԱԺ-ի հետ հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրությունների չի հասնի, այլ, ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել։
  • Հայաստանում խոսում են մարդկանց մասին, ասում են՝ սա 50 ձայն ունի, սա՝ 100 ձայն, սա՝ 200 ձայն։ Հայաստանում ամեն մարդ ունի մեկ ձայն։ Ով ունի մեկ ձայնից ավելի ձայն, նա իմ դասակարգային թշնամին է։ Այդ մարդկանց ոչնչացնելն իմ քաղաքական հանձնառությունն է։ Ով որ լեզուն կպտտի, կասի՝ ես 25 ձայն ունեմ, ես այդ մարդու հետևից գնալու եմ։
  • Եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին։
  • Ես Շիրակի մարզպետին աշխատանքից ազատելու հիմքեր չեմ տեսնում․ ասաց Փաշինյանը՝ մեկնաբանելով մարզպետի՝ ՌԴ–ի և ռուս ազգի հասցեին անթույլատրելի գրառումը՝ հավելելով․ «Դա մի իրավիճակ է, որ պետք է պարզվի ու պարզաբանվի։ Ինչի՞ են, էլի, այդքան Կիկոսի մահը սիրում, չեմ կարողանում հասկանալ։ Բա որ այսպես կամ այնպես լինի... Դեռևս քաջարի զինվոր Շվեյկն է պատասխանել այդ ժանրի հարցերին, ես այլ պատասխան չունեմ։
  • Ես շատ մանրամասն տեղյակ չեմ, թե մասնավորապես ինչ է գրել մարզպետը, սակայն կարծում եմ, որ նման հարցերում պետք է առավելագույնս զգույշ լինել։ Ես կարծում եմ, որ պետք է առավելագույնս կոռեկտ լինել։ Եթե մի անզգույշ բան է ասվել, ես ցավում եմ, ու հույս ունեմ, որ կշտկվի, կկարգավորվի։
  • Ես չեմ տեսնում այլընտրանք, քան խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելը։ Դա թիվ 1, 2, 3 առաքելությունն է, որ ես՝ ՀՀ վարչապետի պաշտոնում, պետք է կատարեմ։ Հետևողական ու աննահանջ գնալու եմ այդ ճանապարհով։
  • Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, երբ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի՝ արդյոք երաշխավորո՞ւմ եմ խաղաղություն, ապա ՍԴ-ին դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն՝ կստացվի՝ կողմ քվեարկել պատերազմին։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ