
Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականի վրա․ ԻՀՊԿ
Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականի վրա, չնայած ԱՄՆ պնդումներին, որ նեղուցը մաքրվել է ականներից։ Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մաքրել է Հորմուզի նեղուցի հիմնական նավագնացության ուղիներն ականներից, և հազարավոր նավեր արդեն անցել են այդ տարածքով:
Իրանի զինվորականները նշել են, որ լցանավերն անջատել են ռադարային և նավիգացիոն համակարգերը և անտեսել ԻՀՊԿ նավատորմի նախազգուշացումները:
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին, որին Իրանը պատասխանել է հարվածներով: Չնայած հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չլուծված, և կա ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտությունը գործնականում դադարեցրել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: Սա նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի համաշխարհային շուկաներ մատակարարման հիմնական ուղին է։ Արդյունքում՝ վառելիքի գները բարձրացել են երկրների մեծ մասում։


