
«Գրեմմի-2027». հայտնի են գլխավոր անվանակարգերի հավակնորդներն ու նոր անվանակարգերը
Ամերիկյան ձայնագրման ակադեմիան հրապարակել է 2027 թվականի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը։ Ակադեմիայի շուրջ 16 հազար անդամներ քվեարկելու են դափնեկիրների օգտին՝ ընդհանուր 100 անվանակարգում։
Հիմնական անվանակարգերում առաջադրված են հետևյալ արտիստները.
«Տարվա ալբոմ» - Թեյլոր Սվիֆթ, Օլիվիա Ռոդրիգո, Ռոզալիա, Բրունո Մարս, Raye, Օլիվիա Դին, Ֆիբի Բրիջերս և Էլլա Լենգլի։
«Տարվա ձայնագրություն» - Թեյլոր Սվիֆթ, Օլիվիա Ռոդրիգո, Ռոզալիա, Բրունո Մարս, Raye, Օլիվիա Դին, Էլլա Լենգլի և Tame Impala՝ Blackpink խմբի Ջեննիի հետ համատեղ։
«Տարվա երգ» - Օլիվիա Ռոդրիգո, Թեյլոր Սվիֆթ, Արիանա Գրանդե, Ռոզալիա, Բրունո Մարս, Raye, Օլիվիա Դին և Էլլա Լենգլի։
«Լավագույն նոր արտիստ» - Geese, Էլլա Լենգլի, Slayyyter, Սիեննա Սպիրո, Don Toliver, Ռեմի Վուլֆ, Angine de Poitrine և The Womack Sisters։
Այս տարի առաջին անգամ մրցանակներ կշնորհվեն երկու նոր անվանակարգում՝ «Ասիական փոփ-երաժշտության լավագույն կատարում» և «Լավագույն լատինաամերիկյան երգ»։
«Գրեմմի-2027»-ի հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2027 թվականի փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսում։


