18 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել

Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել

Եվրահանձնաժողովն առաջարկել է 2027 թվականի համար Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ վարկ․ Ուկրաինային աջակցություն տրամադրելուն նվիրված մամուլի ասուլիսում հայտնել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նրա խոսքով՝ 20 միլիարդ եվրոն նախատեսվում է ուղղել քաղաքացիական կարիքներին, այդ թվում՝ հիվանդանոցների և դպրոցների ֆինանսավորմանը, 25 միլիարդ եվրոն՝ ռազմական ծախսերին։ Ընդ որում, Ուկրաինան վարկի մայր գումարը պետք է վերադարձնի միայն Ռուսաստանից «ռեպարացիաներ» (պատերազմական փոխհատուցում) ստանալուց հետո։ Մոսկվան, իր հերթին, մերժում է Ուկրաինային «ռեպարացիաներ» վճարելու պահանջը։

Եվրահանձնաժողովի գնահատականներով՝ 2027-ին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 70 միլիարդ եվրո։ Ֆոն դեր Լայենը նշել է, որ նոր վարկը թույլ կտա ծածկել այդ գումարի մոտ երկու երրորդը, մինչդեռ մնացած մասը պետք է տրամադրեն միջազգային այլ գործընկերներ։

ԵՀ նախագահը վստահություն է հայտնել, որ եվրոպական բոլոր երկրները հավանություն կտան իր առաջարկած վարկին, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա ֆինանսավորել Ուկրաինայի ռազմական կարիքները, կկարողանան միջոցներն ուղղել քաղաքացիական նպատակների համար։

«Մենք կարծում ենք, որ սա բանակցությունների սեղանի շուրջ Ուկրաինային ուժեղ դիրքավորելու լավագույն միջոցն է»,- ընդգծել է նա։

 

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ