18 Նոյ
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պաշտպանական բյուջեում կարող է կրճատվել Կիևին հատկացվող օգնությունը. NBC

ԱՄՆ պաշտպանական բյուջեում կարող է կրճատվել Կիևին հատկացվող օգնությունը. NBC

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները երկրի պաշտպանական բյուջեից ցանկանում են կրճատել Ուկրաինային հատկացվող․ հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս նախաձեռնությունը միտված է դեմոկրատներին ընտրության առաջ կանգնենցել․ շարունակե՞լ Կիևին տրամադրվող աջակցությունը, թե՞ հրաժարվել նախագահ Թրամփի վարչակազմի գործունեությունը հետաքննելու լիազորություններն ընդլայնելուց։

Հիշեցնենք, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատներն ու հանրապետականները պարբերաբար բախվում են բյուջետային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ։ Դեմոկրատական կուսակցությունը ձգտում է ուժեղացնել վերահսկողությունը Սպիտակ տան գործողությունները քննելու նկատմամբ և պահպանել Կիևին ռազմական ու ֆինանսական աջակցության ծավալները, մինչդեռ հանրապետականների մի մասը պնդում է արտաքին ծախսերի կրճատման և ներքին օրակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին։

Նմանատիպ տարաձայնությունները նախկինում ևս մի քանի անգամ դանդաղեցրել են ԱՄՆ պաշտպանական բյուջեի և Ուկրաինային հատկացվող օգնության փաթեթների հաստատումը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ