
ԱՄՆ-ն սառը պատերազմից ի վեր առաջին անգամ միջուկային նոր ավիառումբ է մշակում․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ իշխանությունը վերջին 35 տարում առաջին անգամ գաղտնազերծել են B94 միջուկային ավիառումբի մշակման մասին, ինչը, ենթադրաբար, նախատեսված է ստորգետնյա խորը բունկերները ոչնչացնելու համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով War Zone հարթակին։
«Սենատի հատկացումների հանձնաժողովը տասնամյակների ընթացքում առաջին անգամ բացահայտել է բոլորովին նոր նշանակության ազատ անկման միջուկային ավիառումբ։ Թե կոնկրետ ինչպիսին կլինի B94 ռումբը, դեռ պետք է հետազոտվի»,- նշում է հարթակը։
Պարբերականի գնահատմամբ՝ նման ռումբի մշակումը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ հակառակորդները տարերայնորեն գետնի տակ են տեղափոխում ռազմական և միջուկային առանցքային օբյեկտները։ Մասնավորապես, խոսքը ստորգետնյա հրամանատարական կետերի արդիականացման, հրթիռային նոր հորանների և բունկերների մասին է։
B94-ի մասին հիշատակումն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության 2027-ի բյուջեի օրինագծին կից ներկայացված բացատրական գրության մեջ։
Ծրագրին պետբյուջեից լրացուցիչ հատկացվում է 77․108 միլիոն դոլար։ Նահանգների համար սա նշանակալի քայլ է, քանի որ ԽՍՀՄ փլուզումից և 1991-ի B90 ռումբի նախագծի լուծարումից ի վեր Վաշինգտոնը ազատ անկման միջուկային ռումբեր չէր ստեղծել՝ սահմանափակվելով Սառը պատերազմի ժամանակների հին զինամթերքի արդիականացմամբ։


