
ԱԺ-ում խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը․ Թանդիլյան
Որ Ազգային ժողովի մեծամասնությունը կապ չունի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, փաստ է, և այդ մասին լավագույնս տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
«Հենց դրա համար էլ նա նախ շրջանառության մեջ դրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու թեզը, իսկ հիմա փորձում է ապացուցել, թե ինքն էր զգուշացնում։ Նա հո գիտի, որ իր քաղաքական ուժը վաղուց սպառել է իրեն և ի վիճակի չէ համարժեք արձագանքելու երկրի մարտահրավերներին։
Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած խայտառակ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը կրում են ոչ միայն ԱԺ-ում ներկայացված ՔՊ-ականները, այլև անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Ակնհայտ է, որ նրանք առանց Նիկոլի նույնիսկ շնչել չեն կարողանում, ուր մնաց՝ նման հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնեն և պատասխանատվություն ստանձնեն։ Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը։ Նա վաղուց չի տիրապետում իրավիճակին»,- գրել է նա։


