29 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին

Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին

Այսօր այն, ինչ տեղի ունեցավ, պառլամենտարիզմի սովորական պրոցես է, ուղղակի մարդիկ, որոնք ունեն տարբեր հայացքներ, կարող են ունենալ կոնֆլիկտ, ու այն մարդիկ, որոնք ամիսներով ուղղակի մեր ներվերը սղոցում էին այստեղ, «կերան իրենց բերաններին»․ այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը մեկնաբանելով՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Դրանից հետո նա անդրադարձավ երեկ ԱԺ-ում TRIPP շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծի շուրջ քննարկմանը։

«Երեկ մեր երկրի հետ կապված կարևոր օր էր, շատ կարևոր օր էր, Արարատ Միրզոյանի հետ խոսակցության ժամանակ մենք հասկացանք մի հետաքրքիր բան, որ (Սյունիքով անցնող-Խմբ․) ճամփեն տվել են․․․Դուք մեր ժողովրդին եք «քցել», Ալիևն էլ ձեզ է «քցել»։ Ու ամենավատը գիտե՞ք որն է, ժողովուրդ։ Ուշադրություն դարձրեք, որ ոչ ոք չասաց ո՛չ, խաղաղությունն ու TRIPP-ը կարող են իրար հետ լինել։ (Ադրբեջանը-Խմբ․) ճանապարհը վերցնում է անխոչընդոտ, ու դրա արդյունքում մեր երկիրը չի ստանում խաղաղություն»,- նշեց Նարեկ Կարապետյանը։

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է սկսվել, որը վերաճել է քաշքշուկի և ծեծկռտուքի։ 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ