Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Վրաստանում օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել
է 15-ի, տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Այսօր առավոտյան Շովիում վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները,
որում ներգրավված են երկրի պաշտպանության ուժերն ու ավիացիան։
Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
Շովիի ողբերգության կապակցությամբ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։