ABCMEDIA
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Վրաստանում օգոստոսի 3-ին  տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել
է 15-ի, տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Այսօր առավոտյան Շովիում վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները,
որում ներգրավված են երկրի պաշտպանության ուժերն ու ավիացիան։

Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։

Շովիի ողբերգության կապակցությամբ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։