18 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը հիմնվում է Հայաստանի հայտարարությունների վրա, որ կազմակերպությանը երկրի մասնակցությունը սառեցված է․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը հիմնվում է Հայաստանի հայտարարությունների վրա, որ կազմակերպությանը երկրի մասնակցությունը սառեցված է․ ՌԴ ԱԳՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հիմնվում է Երևանի հայտարարությունների վրա, որ կազմակերպության աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցված է։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում նշել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ 

«Հիմնվում ենք նրա վրա, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր ուղեկցող պարտավորություններով և իրավունքներով։ Հայաստանը պետք է ինքը որոշի ՀԱՊԿ միջոցառումներին իր մասնակցության ձևաչափը. ոչինչ չի պարտադրվում։ Մենք հիմնվում ենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշման վրա. Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է»», – նշել է դիվանագետը՝ պատասխանելով տարեվերջին ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի լիարժեք մասնակցության հնարավորության մասին հարցին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանը Բաքվի հետ շրջանակային համաձայնագրի ձեռքբերումից հետո ՀԱՊԿ աշխատանքները վերսկսելու պատրաստակամություն է հայտնել, Աղասանդյանը հայտարարել է. «Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության վերաբերյալ հարցը պետք է ուղղել հենց Երևանին։ Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է։ Մինչ այժմ, որքանով ես եմ տեղյակ, որևէ փոփոխություն չի եղել»։

Ռազմագերիներ