ABCMEDIA
ACT Alliance միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է անում վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

ACT Alliance միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է անում վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Արցախում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում
ACT Alliance միջեկեղեցական կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի
իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը հանդիսացող
Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, ինչը հումանիտար ճգնաժամ է առաջացրել: Այս
մասին գրված է կազմակերպության պաշտոնական էջում։

Դաշինքը ընդգծում է Արցախի ժողովրդի ծանր վիճակը։

«Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 էթնիկ հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, տառապում
է սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից: Բացի այդ, այս ճգնաժամը ազդում է բժշկական
օգնությունից և այլ ծառայություններից օգտվելու նրանց հնարավորության վրա», – գրված
է կազմակերպության էջում։

Դաշինքը հիշեցրել է նաև, որ փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն  Ադրբեջանին պարտավորեցրել է երկկողմանի կարգով ապահովել
բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։