ABCMEDIA
Մի խումբ անվանի մարզիկներ կոչ են արել վերանայել Սերգեյ Սմբատյանի կալանավորման որոշումը

Մի խումբ անվանի մարզիկներ կոչ են արել վերանայել Սերգեյ Սմբատյանի կալանավորման որոշումը

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝
դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նրանք կոչ են արել հաշվի առնել Սերգեյ
Սմբատյանի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում և փոխել որպես
խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։ 

«Որպես Հայաստանը տարբեր միջազգային սպորտային մրցաշարերում ներկայացրած
մարզիկներ, մենք խիստ կարևորում ենք այդ դերը ստանձնած ցանկացած գործչի գործունեություն:
Միևնույն ժամանակ, մենք քաջ գիտակցում ենք օրենքի գերակայության նշանակությունը ցանկացած
հասարակության համար և կարևորում ենք սույն գործի անաչառ և արդար քննությունը։ Այնուամենայնիվ,
հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական
և մշակութային կյանքում, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նրա նկատմամբ կիրառված կալանավորման՝
որպես խափանման միջոցի փոփոխության հարցում»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությանը միացած մարզիկների ցանկը ներկայացնում ենք ստորև.

Արթուր Ալեքսանյան – Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի քառակի, Եվրոպայի
վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արմեն Նազարյան – Օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի եռակի, Եվրոպայի
վեցակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Տիգրան Պետրոսյան – Շախմատային համաշխարհային օլիմպիադաների կրկնակի
հաղթող, գրոսմայստեր    

Վիկ Դարչինյան – Աշխարհի իննակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  

Արթուր Աբրահամ – Աշխարհի բազմակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ     

Մալխաս Ամոյան – Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական
ըմբշամարտ)

Ռոման Ամոյան – Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Աշխարհի փոխչեմպիոն,
Եվրոպայի կրկնակի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Արսեն Հարությունյան –Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի
եռակի չեմպիոն (ազատ ոճի ըմբշամարտ)

Վաղինակ Գալուստյան – Աշխարհի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)

Գևորգ Ղարիբյան – Եվրոպայի չեմպիոն (հունահռոմեական ըմբշամարտ)       

Եղիշե Մելիքյան – «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ 

Կարեն Մնացականյան – Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն
(հունահռոմեական ըմբշամարտ) »։