ABCMEDIA
«Հայաքվեի» առաջին փուլն ավարտվեց, հավաքվել է 58 հազար ստորագրություն

«Հայաքվեի» առաջին փուլն ավարտվեց, հավաքվել է 58 հազար ստորագրություն

«Հայաքվեի» առաջին փուլը ցանկալի արդյունքին հասավ նախատեսվածից
2 շաբաթ շուտ։

«Արդեն մեր նախաձեռնությանը միացել է 58 հազար քաղաքացի։ Հիմա սկսելու է ձայների հաշվման և նույնականացման պրոցեսը»,- ասաց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ երկու շաբաթ դադար են վերցնում, որպեսզի ամբողջ այդ աշխատանքը կատարեն ու ստացված արդյունքները ներկայացնեն ԿԸՀ։ Կառույցն ունի մեկ ամիս ժամանակ` այդ ստորագրությունները վավերացնելու համար։

«Եթե ասում ենք մինչև մեկ ամիս, դա նշանակում է որ կարող է լինել նաև ավելի շուտ։ Պետք է հաշվի առնենք, որ շուտով տեղի են ունենալու նաև Երևանի ավագանու ընտրությունները, որին ԿԸՀ-ն ունի շատ ինտենսիվ ներգրավվածություն։ ԿԸՀ-ի վավերացումից հետո արդեն նախագիծը կմտնի խորհրդարան։ ԱԺ-ն էլ ունի երկու ամիս այն քննարկելու, որից հետո կդրվի քվեարկության»- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ այս գործընթացները կսկսվեն սեպտեմբերի վերջին և բոլոր դիվանագետներին ու սահմանադրագետներին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը։