ABCMEDIA
Ոչ ոք Փաշինյանին Արցախը հանձնելու մանդատ չի տվել, շուտով այդ խոսակցությունները սկսելու են նաև իշխող կուսակցության ներսում. Ավետիք Չալաբյան

Ոչ ոք Փաշինյանին Արցախը հանձնելու մանդատ չի տվել, շուտով այդ խոսակցությունները սկսելու են նաև իշխող կուսակցության ներսում. Ավետիք Չալաբյան

«Հայաքվեի» դեմ տեղի էր ունենում ագրեսիվ հակաքարոզչություն`վարչական
ռեսուրսի կիրառմամբ․ այս մասին նախաձեռնության ամփոփիչ ասուլիսին ասաց Ավետիք Չալաբյանը։

«Սակայն շնորհիվ մեր 300 կամավորների` կարողացանք իրականություն
դարձնել ու առաջին փուլը հասցնել բարեհաջող ավարտին»,- նշեց նա։ 

Կազմակերպիչների խոսքով` իշխանությունը բոլոր եղանակներով փորձում
է բարդացնել կամ անհնարին դարձնել «Հայաքվեի» գործունեությունը։ Սակայն նույնիսկ այս
պայմաններում առաջին փուլը կարողացան ավարտել նախատեսվածից երկու շաբաթ շուտ` անգամ
այն դեպքում, երբ սկսել էին մեկ շաբաթ ուշ։

«Որևէ մեկը Փաշինյանին մանդատ չի տվել Արցախը հանձնելու ու հենց
սրա դեմ է պայքարում Հայաքվեն։ Ավելին, շուտով իշխանական կուսակցության ներսում են
սկսելու այդ խոսակցությունները»- ասաց Չալաբյանը։