ABCMEDIA
Մի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր և պահանջում են հրամանատարի հետ հանդիպում

Մի խումբ արցախցիներ ժամանել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր և պահանջում են հրամանատարի հետ հանդիպում

Մի խումբ արցախցիներ ժամանել են Արցախում ռուս խաղաղապահների
տեղակայման վայր: Արցախցիները պահանջում են խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր
Լենցովին պատասխանել, թե ինչ քայլեր է ձեռնարկելու վերջինիս հրամանատարության տակ գտնվող
զորախումբը իրենց ծրագրած ավտոբուսներով երթի ժամանակ արցախցիների անվտանգությունը
ապահովելու համար։ Խաղաղապահ զորախմբի կողմից արցախցիների անվտանգության ապահովումը
բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից։

Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման անդամները առաջիկա օրերին ծրագրում
են ավտոբուսներով ավտոերթ կազմակերպել դեպի ադրբեջանցիների կողմից փակված Հակարիի կամուրջ։