ABCMEDIA
Արտագնա աշխատողից՝ հաջողակ գործարար

Արտագնա աշխատողից՝ հաջողակ գործարար

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, «Եվրամիությունը հանուն միգրանտների ներուժի օգտագործման ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրով» տրամադրել է դրամաշնորհներ, որպեսզի տնտեսվարողները կարողանան հիմնել կամ զարգացնել սեփական բիզնեսը։ 

Հայաստանի հյուսիսում աճող ձիթապտուղ, որn սպառվում են մեծ արագությամբ։ Աշխարհագրական ուղղությունը թող չշփոթեցնի, քանի որ այն, ինչ մեզ համար հյուսիս է, հարևան Վրաստանի համար հարավ է։ Բագրատաշենում Արմեն Սարգսյանը ձիթենի է մշակում, աշնանն առատ բերք է ակնկալում։ Նա ծրագրի շահառու է։

Ծրագրին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 300 դիմորդ: Ավելի քան 250 դիմորդ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին և ավելի քան 200 դիմորդ կազմել է բիզնես ծրագիր և ներկայացրել մրցութային հանձնաժողովի քննությանը: 1-ին և 2-րդ փուլերի արդյունքում ֆինանսավորման համար ընտրվել են լավագույն 80 բիզնես ծրագրերը, որոնք ներառում են Հայաստանի բոլոր մարզերը։