ABCMEDIA
Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը X-ի (Twitter) միկրոբլոգում
գրառում է արել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի
վատթարացմամբ։

Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի
որոշումը և թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տարանցումը Լաչինի միջանցքով, բոլոր
կողմերին կոչ ենք անում շարունակել խաղաղ երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ։