ABCMEDIA
Պատկերացրեք` ձեր տղաները զոհվել են հանուն խաղաղության․ անհետ կորած զինծառայողների ծնողները ներկայացրին Փաշինյանի պատասխանը

Պատկերացրեք` ձեր տղաները զոհվել են հանուն խաղաղության․ անհետ կորած զինծառայողների ծնողները ներկայացրին Փաշինյանի պատասխանը

Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
44-օրյա պատերազմին անհետ կորած զինծառայողների ծնողները։ Տևական ժամանակ է ծնողներն
իրենց հարցերի պատասխաններն փորձում են գտնել Կառավարության շենքի մոտ, բայց, ինչպես
իրենք են պնդում, ապարդյուն։ 

Ծնողներից մեկի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իրենց հետ հանդիպման ժամանակ
ասել է՝ գնացեք համակերպվեք, պատկերացրեք, որ ձեր որդիները զոհվել են հանուն խաղաղության։ 

Կառավարության շենքում չստանալով իրենց հարցերի պատասխանները՝ ծնողները
հայտարարել են, որ պատրաստվում են գնալ ԱԺ-ի մոտ, որպեսզի հանդիպեն ՔՊ-ական Անդրանիկ
Քոչարյանի հետ։ Ծնողների խոսքով՝ Քոչարյանը հանդիսանում է ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները
քննող հանձնաժողովի նախագահ և վերջինս պարտավոր է իրենց հարցերի պատասխանը տալ։

Այս պահին ծնողները քայլերթով շարժվում են ԱԺ։