23 Դեկ
2024
-2.4° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան երկրները փորձում են վնաս հասցնել ռուս-հայկական գործընկերությանը, ապավինում ենք հայկական կողմի իմաստնությանը․ ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները փորձում են վնաս հասցնել ռուս-հայկական գործընկերությանը, ապավինում ենք հայկական կողմի իմաստնությանը․ ՌԴ ԱԳՆ

Արևմտյան երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ նրան տրամադրելով
Ռուսաստանի հետ գործընկերության դեմ. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ
երկրների չորրորդ վարչության ղեկավար Դենիս Գոնչարը։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում որոշ բացասական կողմերի
մասին, ապա դրանք առաջին հերթին պայմանավորված են ռուս-հայկական գործընկերությանը վնաս
հասցնելու արևմտյան երկրների շարունակվող փորձերով։ Կիրառվում են ցանկացած, այդ թվում՝
բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ
խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ծուխը խորովածից շատ է»,
– ընդգծել է Գոնչարը։

Ռուս պաշտոնյան  նշել է՝ բազմիցս են համոզվել, թե ինչպես է
դրսևորվել «արևմտյան բարեկամությունը» հետխորհրդային երկրներում։

«Մենք ապավինում ենք մեր հայ ընկերների իմաստնությանը։ Մենք մեր
կողմից հաստատակամ ենք, ինչպես նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային
եղանակով՝ ուղղակի և անկեղծ երկխոսության շրջանակներում»,- ասել է դիվանագետը։