ABCMEDIA
Ցավում ենք, որ մարդասիրական կազմակերպությունները, ինչպիսին է ԿԽՄԿ-ն, չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը. ՄԱԿ ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

Ցավում ենք, որ մարդասիրական կազմակերպությունները, ինչպիսին է ԿԽՄԿ-ն, չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը. ՄԱԿ ԱԽ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը  բաց
քննարկում է նախաձեռնել սովի բացառման թեմայով, որի ընթացքում Շվեյցարիայի ներկայացուցիչը
անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և Լաչինի միջանցքից Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։

«Ցավում ենք, որ մարդասիրական կազմակերպությունները,
ինչպիսին է ԿԽՄԿ-ն, չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործունեությունը, ինչին
ականատես եղանք Լաչինի միջանցքում: Մենք հիշեցնում ենք 2664 բանաձևի իրականացման կարևորության
մասին, առավել դժվար պայմաններում մարդասիրական գործ
ողություններին աջակցելու համար», – նշել է Շվեյցարիայի
ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հակարի կամրջի մոտ գտնվող
անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։ Նրա դուստրը՝ Վերան,
արդեն մի քանի օր շարունակ միջազգային կազմակերպություններին է դիմում իր հոր մասին
տեղեկություններ ստանալու համար, սակայն որևէ արձագանք չկա։