ABCMEDIA
Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և մյուսները «քրեական պատասխանատվության կենթարկվեն». Ադրբեջանի գլխավոր դատախազություն

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը և մյուսները «քրեական պատասխանատվության կենթարկվեն». Ադրբեջանի գլխավոր դատախազություն

Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և զինվորական
դատախազությունում կատարվում են տարբեր քննչական գործողություններ՝ Ռոբերտ Քոչարյանի,
Սերժ Սարգսյանի, Սեյրան Օհանյանի և այլ անձանց անունների վերաբերյալ․
հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

«Նրանցից շատերը կալանքի օրդեր ունեն։ Այդ անձանց հետախուզում է
հայտարարվել։ Որոնողական աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Բազմիցս հայտարարվել
է, հիմա էլ նշում ենք, որ քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Քաղաքական գործընթացների
պատճառով այս ժամանակահատվածը կարող է հետաձգվել»,- ասել են դատախազությունից: