11 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
7.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնն
(Global Centre For The Responsibility To Protect) անդրադարձել է Ադրբեջանի կողմից
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն Լաչինի միջանցքի շրջափակումը
և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ տեղաշարժը միջանցքով,
ինչպես նաև երաշխավորեն հումանիտար հասանելիությունը՝ միջազգային իրավունքի և Արդարադատության
միջազգային դատարանի որոշման համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պետությունները պետք է երկխոսություն վարեն բոլոր
կողմերի հետ, ինչպես նաև աջակցեն տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար անկախ
փաստահավաք առաքելություն ուղարկելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի
կոչին: