27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա՝ Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա՝ Կարմիր խաչի գրասենյակի մոտ

Արցախցի երիտասարդները Ադրբեջանական անցակետից առևանգված Վագիֆ
Խաչատրյանի ընտանիքի անդամների հարազատների հետ փակել էին Կարմիր Խաչի հայաստանյան
գրասենյակի մուտքն ու արգելում էին աշխատակիցներին մուտք գործել շենք։ Պահանջում էին
վերադարձնել Խաչատրյանին։

Ոստիկանության բանակցություններից
հետո ցուցարարները համաձայնեցին բացել մուտքը՝ պայմանով, որ ընդունեն Վագիֆ Խաչատրյանի
դստերը՝ Վերային։ Կարմիր Խաչի աշխատակիցները նրան հրավիրեցին ներս։

Հիշեցնենք, որ օրեր առաջ
Հակարի կամրջի մոտ գտնվող անցակետից ադրբեջանցիների կողմից առևանգվել էր Վագիֆ Խաչատրյանը։
Նրա դուստրը՝ Վերան, արդեն մի քանի օր շարունակ միջազգային կազմակերպություններին է
դիմում իր հոր մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն որևէ արձագանք չկա։

 Այս պահին ակցիան շարունակվում
է Կառավարության շենքի դիմաց։