ABCMEDIA
Ադրբեջանը խոշտանգված ու սպանված հայ զինծառայողների նկարները ուղարկել է հարազատներին․ Թաթոյան

Ադրբեջանը խոշտանգված ու սպանված հայ զինծառայողների նկարները ուղարկել է հարազատներին․ Թաթոյան

Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան
տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց
ընտանիքների մյուս անդամներին` սոցիալական ցանցերի միջոցով խոշտանգված
զինծառայողների նկարներն ուղարկելով նրանց։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման
Թաթոյանը։

«Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ.
սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են
բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և
քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում
այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող
քաղաքականությունն է։

«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական
օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես
ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները
սպանված և խոշտանգված վիճակում։

Ուսումնասիրությունները հաստատում են,
որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք
նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը
հայ հասարակությունում», – նշել է Թաթոյանը։